կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-16 17:21
Հասարակություն

Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է Գյումրիին

Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է Գյումրիին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքը աջակցություն է ցուցաբերել Գյումրիին։

«Գյումրու քույր քաղաք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքի աջակցությունը Գյումրիին

????Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ-20.000 հատ

????Պաշտպանիչ հանդերձանք -1000 հատ

????Պաշտպանիչ ակնոցներ-100 զույգ

????էլեկտրոնային ջերմաչափ-50 հատ

Հարկ է նշել, որ Գյումրու քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար այս տարվա փետրվար ամսին համայնքի ավագանու որոշմամբ գումար հատկացվեց բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ (20.000 բախիլ, 14.230 դիմակ, 10.000 ձեռնոց, 1000 խալաթ) ձեռք բերելու և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաք ուղարկելու համար: Փոխադարձ աջակցությունը չուշացավ, ինչի համար շնորհակալության և երախտիքի մեր խոսքն ենք հղում Գյումրու քույր քաղաք Սիանին: Սա ևս մեկ վկայություն է երկու քաղաքների միջև առկա սերտ կապերի ու փոխադարձ համագործակցության»: