Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթացիկ տարում անվանի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը երաժշտական ուխտագնացության մեկնեցին աշխարհասփյուռ 100 եկեղեցիներ՝ «Լոյս ի Լուսոյ» խորագրով ծրագիրն այնտեղ ներկայացնելու: Նրանք կատարում էին Նարեկացի, Մաշտոց և Կոմիտաս՝ վերամշակված Համասյանի կողմից:
Studio Ondé-ն, կինոգործիչներ Էմիլի Մկրտիչյանի և Ալեքս Իգիդբաշյանի հետ համատեղ, կվերապատկերեն այդ մտերմիկ կատարումների տեսողական, ձայնային և զգայական ապրումները` օգտագործելով պրոյեկցիոն տեխնոլոգիաներ: Այցելուները կկարողանան տեսնել, լսել և զգալ Համասյանի կատարումների հզորությունը և համապատասխան միջավայրերը, կարծես նրանք էլ կճանապարհորդեն ժամանակի մեջ դեպի այդ վայրերը:
Հոկտեմբերի 29-ին մեկական ավտոբուս կմեկնի Հանրապետության հրապարակից ժամը 16:30-ին և 19:30-ին (համապատասխանաբար՝ առաջին և վերջին ցուցադրման համար): Ավտոբուսները Գյումրիից կվերադառնան Երևան ժամը 23:00-ին: Դրանք կլինեն անվճար, բայց տեղերը սահմանափակ են:
Գյումրի նաև գնացքը է մեկնում Երևանի երկաթուղային կայարանից ամեն օր՝ ժամը 7:55, 14:30, 18:10, և վերադառնում է Երևան Գյումրի երկաթուղային կայարանից ժամը 8:25, 11:45, 18:05: Խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել, որ հոկտեմբերի 29-ին և 30-ին՝ հինգշաբթի և ուրբաթ, Երևանից Գյումրի մեկնող բոլոր գնացքներում կանցկացվի «Շարժման մեջ» ազատ, հրապարակային ցուցահանդեսը` կազմակերպված HAYP Pop-Up պատկերասրահի կողմից:
Մանրամասն տեղեկատվություն և միջոցառումների ամբողջական ժամանակացույցը կարող եք գտնել ՝ «Շարժման մեջ» ֆեյսբուքյան միջոցառման էջում՝https://www.facebook.com/events/1515368932109831/, նրանց ֆեյսբուքյան հղումով՝www.facebook.com/haypopup կամ նրանց կայքում՝http://haypopup.wordpress.com/: