կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-22 14:55
Քաղաքական

Կարող եք ասել՝ որոշել ու քննարկել ենք, ու Մեղրին միացնում ենք Գյումրիին․ Բաբկեն Հարությունյանը՝ հիմնական զեկուցողին

ԱԺ-ում հրավիրված  քննարկումների ժամանակ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է խոշորացվող համայնքների ցանկում մի տեղ` փնջային, մյուս տեղում շրջանային համակարգը գործում։  Ավելին`  նա փորձեց պարզել, թե  ինչո՞ւ են հիմա քննարկում նախագիծը հենց այս շրջանում, երբ երկու ամիս անց նույն համայնքներում նախատեսված են ընտրություններ:

«Հնարավոր էր, չէ՞,  ավելի շուտ ներկայացնել նախագիծը, որ մարդիկ շուտ պատրաստվեն ընտրություններին»,- հավելեց Հարությունյանը:

Տերտերյանը նշեց, որ հարցը քննարկման վաղուց է դրված, քննարկել են ամենատարբեր տարբերակները։

«Վերջին տարիներին էս թեմայով զբաղվողներից որևէ մեկի մտքով չի անցել Գյումրին Մեղրիի հետ միավորել։ Թեզերի մակարդակով կարող եմ մեկնաբանել։ Օրինակ՝ Արտաշատի, Արարատի կամ Սյունիքի մարզի փունջը իրարից տարբեր են։ Եթե Արտաշատի փնջում գյուղերը մեծ են, արդեն սահմանակից են, ներաճած են, ենթակառուցվածքային, մշակութային մի ռեգիոն են, այնտեղ ապակենտրոնացված լիազորությունների իրականացումը կունենա այլ տրամաբանություն, իսկ լեռնային, կտրված տարածքներում կամ շրջաններում կունենա այլ տրամաբանություն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: