Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մարդիկ նախընտրում են իրենց ավանդները ավելի շատ դրամով պահել, նաև վարկերը դրամով վերցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019-ին բանկերի կողմից տրված վարկերի դոլարիզացման մակարդակը կազմել է 53 տոկոս, նախորդ տարվա 59 տոկոսի փոխարեն: Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019-ին կազմել է 59,3 տոկոս, նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն: Իսկ 2017-ին այդ ցուցանիշը 62,4 տոկոս է եղել: Սա նշանակում է, որ մարդիկ ավելի ու ավելի շատ են վստահում դրամին:
Ես էլ նույն կերպ եմ վարվում. վերջերս իմ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան վաճառեցի և դրանից ստացված գումարը պհում եմ բանկում դրամով:
Կարծում եմ՝ պետք է մեր ազգային դրամին վստահությամբ վերաբերվենք»,- ասաց Փաշինյանը: