|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մայիսի 15-ը Մարտունու շրջանի Աշան գյուղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՅԴ գաղափարակիր Արմեն Ավագյանի հիշատակի օրն է:
Արմեն Ավագյանը ծնվել է 1967թվականին: 1985-1987 թվականներին ծառայել է Լեհաստանում։ Այնուհետեւ վերադարձել հայրենի գյուղ, ամուսնացել,հաստատվել գյուղում:
Երբ դեռ նոր էր սկսվում Արցախյան շարժումը, Արմեն Ավագյանն արդեն իր հայրենի գյուղում ինքնաշեն զենքեր էր պատրաստում՝ գուշակելով մոտալուտ պատերազմը: 1988-ին նրա ջանքերով Աշանում կազմավորվում է ինքնապաշտպանական խումբ, 1989-ին՝ կամավորական ջոկատ: Ջոկատը մասնակցում է նաեւ Աշանի հարակից գյուղերի պաշտպանությանը:
1989-94-ին Աշանի ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ, համագործակցելով այլ կամավորական ջոկատների հետ, մասնակցել են Աշանի և շրջանի գյուղերի ինքնապաշտպանական, իսկ Մարտունու պաշտպանական շրջանի ինքնապաշտպանական ստորաբաժանումների կազմում՝ Քաշաթաղի, Մարտակերտի, Աղդամի շրջանների ազատագրական մարտերին։
1992 թվականի մայիսի 15-ին Գյուլաբլու կոչվող վայրում զոհվում է Արմեն Ավագյանը: Հետմահու պարգեւատրվում է <<Մարտական խաչ 2-րդ աստիճանի>> շքանշանով: