|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսպանական երկու գրանդ ակումբները` «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու համար կարող են կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը: Այս մասին գրում է AS-ը:
Թե՛ «Ռեալ»-ը և թե՛ «Բարսելոնա»-ն հաջորդ մրցաշրջանում իրենց ֆուտբոլիստներին կվճարեն 30 տոկոս նվազ աշխատավարձ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Իսպանական բարձրագույն լիգայի, Ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհուրդի քննարկման արդյունքում են հանգել այս եզրակացությանը: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: