|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. առկա է նոր քարաթափման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ). ճանապարհը երկկողմանի անցանելի է։
Ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն համայնքապետարանի կողմից:
Փրկարարների օգնության կարիք չի առաջացել: