|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է ԱՄՆ ԶՈՒ-ին՝ ոչնչացնել իրանական ռազմանավակները, եթե դրանք սկսեն հետապնդել ամերիկյան ռազմանավերը. հայտնում է «Կոմերսանտը»։
«Ես հրամայել եմ ԱՄՆ Ռազմածովային ուժերին հարվածել և ոչնչացնել ցանկացած իրանական ռազմանավակ, եթե դրանք ծովում հետապնդեն մեր նավերը», - թվիթերում գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ ՌԾՈՒ-ն հայտնեկ էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմանավակը ապրիլի 15-ին վտանգավոր մանյովրներ է իրականացրել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի կողքին։
Անցյալ տարվա սեպտեմբեր ամսին Սաուդյան Արաբիայի խոշորագույն Saudi Aramco նավթաարդյունահանող գործարանի վրա հարձակում տեղի ունեցավ ԱԹՍ-ներով։ Սաուդյան Արաբիան մեղադրեց Իրանին, և իր այլ նավթային գործարանների անտանգությունը պաշտպանելու համար Պարսից ծոց հրավիրեց ԱՄՆ կոալիցիոն զորքերին։