կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 14:32
Աշխարհ

Ամերիկացի ակտիվիստը կոչ է անում ոչնչացնել Հիսուսի արձանները` սպիտակ մաշկի պատճառով

Ամերիկացի ակտիվիստը կոչ է անում ոչնչացնել Հիսուսի արձանները` սպիտակ մաշկի պատճառով

Նախկին քահանա, ներկայումս Black Lives Matter շարժման ակտիվիստ Շոն Քինգը կոչ է արել տապալել Հիսուս Քրիստոսի բոլոր արձանները, որոնցում նա պատկերված է որպես սպիտակամորթ եվրոպացի: Ամերիկացի ակտիվիստն այդ մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում. տեղեկացնում է yerkir.am-ը` Planet today-ին հղումով:

Քինգի կարծիքով` անհրաժեշտ է նաև ոչնչացնել «սպիտակամորթ» Հիսուսի հետ կապված ամեն ինչ` նկարները, որմնանկարները, ապակենախշերը:

«Եթե դիմենք Սուրբ գրքին և գտնենք հատվածը, որում Հիսուս Քրիստոսի ընտանիքը ցանկանում էր թաքնվել` խառնվելով տեղի բնակչությանը, կտեսնենք, որ խոսքն ինչ-որ Դանիայի մասին չէ, այլ Եգիպտոսի: Դեպի Եգիպտոս: Հարկավոր է ոչնչացնել բոլոր արձանները, որոնցում Քրիստոսը սպիտակամորթ է պատկերված»,- նշել է նախկին քահանան:

Շոն Քինգի թվիթին եղել են տասնյակհազարավոր արձագանքներ, հիմնականում` վրդովված քաղաքացիներից: Նրանցից շատերը գրել են, որ բոլոր ժողովուրդները Հիսուսին պատկերել են իրենց նմանությամբ, հետևաբար` Քրիստոսի եվրոպական արձանների ոչնչացումը նույնպես ռասիզմ է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել էր դաշնային իշխանություններին` ձերբակալել ցանկացած մարդու, որը կփորձի ոչնչացնել կամ վնասել հուշարձանները: ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, որ հուշարձանների նկատմամբ  վանդալիզմը կարող է դիտարկվել  որպես քրեական հանցագործությունը, որի համար նախատեսված է մինչև 10 տարվա ազատազրկում: