Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մտցված սահմանափակումները և ձերբակալում է ըննդիմության ակտիվիստներին, որպեսզի լռեցնի կառավարության քննադատներին։ Այս մասին նշվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ. հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազագույնը 6 ակտիվիստ և ըննդիմադիր լրագրող ձերբակալվել են 10-ից 30 օր ժամկետով՝ արհեստական մեղադրանքներով։ Ըննդիմադիր գործիչներին մեղադրանք է առաջադրվել կարանտինային ռեժիմը խախտելու կամ ոստիկանությանը չենթարկվելու համար։
Գրեթե բոլոր գործիչները ձերբակալվել են կարանտինային կենտրոններում տիրող իրավիճակը քննադատելու կամ կառավարության՝ բնակչության խոցելի խավին աջակցել չկարողանալու համար։ Ձերբակալվածների մեջ է նաև մի քաղաքացի, ով իր խրոնիկ հիվանդություն ունեցող երեխային տանում էր հիվանդանոց։
«Այս ձերբակալությունները ամբողջովին համապատասխանում են Ադրբեջանում քաղաքական հատուցման ընդունված մոդելին։ Իշխանությունները պետք է դադարեցնեն օգտագործել արտակարգ դրությունը՝ պատժելու ազատ խոսքի արտահայտման համար», - նշում է HRW-ի փոխտնօրեն Գեորգի Գոգիան։
Ըստ կազմակերպության՝ մարդկանց ձերբակալությունը կարող է էլ ավելի խթանել կորոնավիրուսի տարածումը։