կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 22:18
Քաղաքական

Չեղարկվել է Փաշինյանի սիրած «Քաղաքացու օրը». Կառավարությունը կրճատում է պետական ծախսերը

Չեղարկվել է Փաշինյանի սիրած «Քաղաքացու օրը». Կառավարությունը կրճատում է պետական ծախսերը

Yerevan.Today–ը գրում է. «Կառավարությունն այս օրերին վերանայում է 2020 թվականի բյուջեն և պատրաստվում է մի շարք ծրագրերով կրճատել պետական ծախսերը՝ պանդեմիայով պայմանավորված: Yerevan.Today-ի հետ զրույցում այս մասին հաստատեցին Կառավարության լրատվական ծառայությունից: Հատկապես ո՞ր ոլորտներով է նախատեսվում կրճատումը, պետական ի՞նչ միջոցառումներ կչեղարկվեն. այս հարցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը պատասխանեց, որ բյուջեում փոփոխություն է կատարվում և առաջիկայում կներակայացվի։

Ի դեպ, չեղարկվել է հեղափոխականների պատվին հռչակած Քաղաքացու օրվա առիթով միջոցառումների ծրագիրը, այն անցած տարի Կառավարության որոշումով մտցվեց պետական տոնացույց և, հիշեցնենք, պիտի նշվի ամեն ապրիլի վերջին շաբաթ օրը: 

Ենթադրաբար, խնայվել է 150 մլն դրամ խորովածային փարթիների գումարը (2018-ին օրը նշվեց ասֆալտներին արված խորովածներով ու վարչապետի ինքնագիրը բաներներին տիրաժավորելու միջոցով):

«Այս անգամ նախատեսվող միջոցառումների ծրագիրը պիտի ներկայացվեր և ըստ այդմհաստատվեր բյուջեն, սակայն պանդեմիայով պայմանավորված որևէ միջոցառում չի նախատեսվել և հարցն հանվել է կառավարության օրակարգից»,- YerevanToday-ին հայտնեցին կառավարությունից:

Փաստենք, առայժմ չի խոսվում պարգևատրումների ֆոնդը կրճատելու ահրաժեշտության մասին: Հակառակը՝ այս ընթացքում, երբ պետությունը մոբիլիզացրել է ռեսուրսները՝ COVID-19  ի միջոցառումների շուրջ, իսկ պետական կառավարման համակարգը արտակարգ դրության պայմաններում կիսով չափ է աշխատում, իշխանությունը նորից անհամեստորեն իքնապարգևատրումներով խրախճանքների մեջ է:

Միայն ԱԺ-ն ապրիլի 6-ին բաշխել էր 29 մլն դրամ, մյուս գերատեսչությունները՝ նույնապես: Վարչապետ Փաշինյանը սա շատ նորմալ է համարում, համարում է, որ ճոխ պարգևավճարները բյուջեի վատնում չեն,  ընդամենը թիմակիցների հանդեպ իր խոստմումն է կատարում։ Այսքան բան: «Պետական ծառայության պրիստիժը պետք է  բարձրացվի և սա իմ սկզբունքային դիրքորոշումն է»,- խորհրդարանական վերջին հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց Փաշինյանը՝ անդրադառնալով ճոխ պարգևավճարներից հրաժարվելու  թեմային և կրկին պատասխանատվությունն անհասցե շպրտելով՝ նշեց. «ժողովուրդն ուներ պարգևավճարների այս քաղաքականությունը կտրելու հնարավորություն՝ նորից հեղափոխություն անելու իր լեգիտիմ իրավունքով, թող մեզ տանեն, ասեն՝ սրանց տարեք,  Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք»: 

Հիշեցնենք, բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումների ֆոնդը կազմում է 1  միլիրադ դրամ, իսկ միայն Պետական եկամուտների կոմիտեինը (ՊԵԿ)՝ առանձին վերցրած, 2020 թվականին հատկացվել է 1 միլիրադ 8 հարյուր միլիոն դրամ ֆոնդ:

Ընդհանուր պարգևատրումների ֆոնդն անցնում է 25 մլրդ դրամից»։