|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 14-ի ժամը 10:30-ի դրությամբ` Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 296-ի. հայտնում է Yerkir.am-ը՝ վրաց կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջին հղումով։
Վրաստանում առաջին անգամ մեկ օրում գրանցվել է 20-ից ավելի դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 296 պացիենտից 68-ն արդեն բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցից: Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 4856 մարդ, իսկ հատուկ ստացիոնար հսկողության տակ՝ 458-ը: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ: