|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եյսբուքյան իր էջում գրել է.
«Զուտ իրավական դիտարկում։ «Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ արտակարգ դրությունը ամբողջ Հայաստանի Հանրապետությունում կարող է երկրաձգվել 30 օրով։
Այլ մեկնաբանման պարագայում կարող է ստացվել, որ օրենքը թույլ է տալիս այնպիսի իրավիճակ, որ երկում դեռևս կան (շարունակվում են պահպանվել) հայտարարված արտակարգ դրության համար հիմք հանդիսացող հանգամանքներ, (սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ), սակայն արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հնարավորություն չկա, եթե ի սկզբանե արտակարգ դրությունը հայտարարվել է, օրինակ, հենց 30 օրով:
Արտակարգ դրության ռեժիմը որպես կանոն ենթադրում է, որ երկրի համար բնականոն կյանքի վերադառնալը պահանջում է տևական ժամկետ, հենց այս տրամաբանությամբ է, որ օրենքը նախատեսում է 30-օրյա ժամկետը ևս 30-օրով երկարաձգելու հնարավորություն»: