|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Միլան»-ի լեգենդար ֆուտբոլիստ Պաուլո Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը:
Դեռևս նախորդ ամիս` մարտին, Պաուլո Մալդինին և իր որդին, ով ևս ֆուտբոլիստ է, վարակվել էին կորոնավիրուսով: Երկուսն էլ բուժզննում են անցել և ամբողջապես ապաքինվել են վիրուսից: Մալդինին արդեն իսկ վերադարձել է աշխատանքի:
Ապրիլի 8-ի տվյալներով աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 448 հազար 564-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 83 հազարը: Ապաքինվել է ավելի քան 309 հազար մարդ: