Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ Անուշ Պողոյանը գրում է․
«Մարզերի դեղատներից ահազանգում են,որ չեն կարողանում միանալ «Արմեդ» համակարգին: Համակարգին միացած դեղատների տնօրենները փաստում են, որ բացի «Արմեդ» համակարգին նախատեսվող վճարումներից, քանի որ համակարգի սպասարկման ծառայությունները վճարով են՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար, դեղատներին անհրաժեշտ են լինելու հավելյալ աշխատակիցներ, համակարգիչներ, որպեսզի կատարեն այդ աշխատանքը։ Այս ամենին, եթե ավելացնենք սև շուկայի ակտիվացումը և դեղերի գների անվերահսկելիությունը, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում։
Դեղորայքը թանկանալու է, իսկ դրա արդյունքներն իր սպառողական զամբյուղի վրա զգալու է քաղաքացին»: