|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից Yerkir.am-ին տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել:
«Բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
Միաժամանակ կոչ ենք անում՝ պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հորդորներն ու առաջարկները»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ: