|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել. հայտնում է Yerkir.am-ը:
Նոր կորոնավիրուսային վարակի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները։