|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ռուսաստանում Անկարայի դեսպանատան Twitter-յան էջում տեղադրվել են թուրքական Akit թերթի լրագրող Աբդուրահման Դիլիփաքի կողմից արված՝ «Ո՞վ է ԻՊ-ից նավթ գնում» հարցման տվյալները:
T24-ը տեղեկացնում է, որ հարցման արդյունքները, սակայն, զարմացրել են թուրքական կողմին: Ըստ Twitter-ի օգտատերերի քվեարկության՝ ԻՊ-ից նավթ գնողները` տոկոսային արտահայտությամբ, հետևյալ երկրներն են`
Ռուսաստան՝ 12 տոկոս,
Սիրիա՝ 10 տոկոս,
Թուրքիա՝ 78 տոկոս:
Դեսպանատան Twitter-յան պաշտոնական կայքէջում տեղադրված այս հարցման մեկնաբանությունում գրվել է. «Տարօրինակ հարցում. ակնհայտ են մեկ ժամվա քվեարկության արդյունքները…»:
Ի դեպ, հարցման հեղինակ Դիլիփաքը այս արդյունքի համար մեղադրել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
Հետաքրքրական է, որ դեսպանատան պաշտոնական կայքէջից այս հարցումը որոշ ժամանակ անց հեռացվել է:
