Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սիրիան 2020 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և այդ ճանաչման համատեքստը ներկայացված էր Սիրիա-Հայաստան բարեկամական հանձնաժողովի կողմից: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը։
«Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց դա և կոչ ուղղեց այլ խորհրդարաններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սիրիայի արաբ ժողովուրդն առաջին ականատեսն էր Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի: Սրտաբաց ընդունել են հայերին: Այսօր մենք մեզ հետ ունենք Սիրիայի ազգային ժողովից պատվիրակություն: Նրանք եկել են զորավիգ կանգնելու Հայաստանին և կրկին անգամ հիշատակելու, որ Ցեղասպանությունն այսօր միայն պատմական արարք չէ, դա պետք է անպայման ճանաչել»,- ասաց նա:
Նա ընդգծեց, եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի ահաբեկչական արարքներ, գործողություններ իրականացներ Սիրիայի հանդեպ. «Արդեն 12 տարի է Սիրան դիմադրում է, բայց, անշուշտ, որոշ չափով հաղթանակած ենք դուրս եկել այդ ահաբեկչական պատերազմից։ Դժբախտաբար, պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են Սիրիայում, տարածաշրջանում»,- ասաց դեսպանը։
Մանրամասն՝ տեսանյութում։