կարևոր
358 դիտում, 25 րոպե առաջ - 2026-11-06 23:12
Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսն անդրադրձել է Հայաստանում ստեղծված վիճակին

Արամ Ա կաթողիկոսն անդրադրձել է Հայաստանում ստեղծված վիճակին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին, քննարկման առանցքում Հայաստանում ստեղծված իրավիճակն է եղել։

Կաթողիկոսության մամլո դիվանից հանդիպման վերաբերյալ նշել են․

«Այսօր երեկոյեան՝ Ուրբաթ, 6 Նոյեմբեր 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Կաթողիկոսարանէն ներս ընդունեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Սարմէն Պաղտասարեանի այցելութիւնը։

Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքին ընդհանուր քննարկման առարկայ դարձան Հայաստանի ներքին կացութիւնը, Հայաստան-Լիբանան յարաբերութիւնը եւ շրջանէն ներս ստեղծուած աշխարհաքաղաքական նոր պայմաններն ու անոնց հաւանական հետեւանքները»։