կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-23 11:44
Քաղաքական

Բանակը կարող է ներգրավվել միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում. Վիգեն Սարգսյան

Բանակը կարող է ներգրավվել միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հերքեց այն տեսակետը, թե վարչապետ Սերժ Սարգսյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև չկայացած բանակցությունների ընթացքում վարչապետի հնչեցրած միտքը` Դուք դաս չեք քաղել Մարտի 1-ից, սպառնալիք է:

«Դա սպառնալիք չի կարող դիտվել, դա դիտվում էր որպես նախազգուշացում, որ նման իրադարձությունները կարող են բերել լարվածության, որը ոչ մեկին անհրաժեշտ չէ»,- բացատրեց նախարարը:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց` փաստը, որ այդ հանդիպումը կայացավ, ցույց էր տալիս վարչապետի տրամադրվածությունը` տանել այդ երկխոսությունըւ: Սարգսյանը նշեց, որ Փաշինյանի առաջարկած` բանակցությունների ձևաչափը հենց միտված էր այն բանին, որ դրանք չկայանան` սկսած այն բանից, որ մամուլի առջև էր «Մարիոթ»-ում հանդիպումը կազմակերպվել: Նա ընդգծեց, որ նման հանդիպումներ անցկացնելու համար կան պետական կառույցներ:

Անդրադառնալով հարցին` արդյո՞ք բանակը կներգրավվի գործողություններում, նախարարն ասաց, որ պետք է վստահ լինել, որ մեր օրենսդրությունը շատ հստակ կարգավորում է այն եզրագիծը, որով զինված ուժերը կարող են ներգրավվել, նաև թե ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ:

«Դա միմիայն կարող է տեղի ունենալ արտակարգ դրության ռեժիմի պարագայում և շատ հստակ, առանձին գործառույթներ կատարելու համար: Դա լրացուցիչ ուժի գործադրման ձև է, այլ ոչ` ֆիզիկական ուժի կիրառման»,- բացատրեց նա և հավելեց, որ բոլոր հայրենակիցների ակնկալիքն է, որ արտակարգ դրության ռեժիմի կարիքը չլինի հիմա, ոչ էլ` հետո: «Ես վստահ եմ, որ դա մեր երկրում պետք չի լինի»,- եզրափակեց Սարգսյանը: