| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-06-16 23:45
            5 տարի առաջ - 2020-06-16 23:45  
         
                
            «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, անդրադառնալով այսօր ԱԱԾ շենքի մոտ ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասվում է․
«Գագիկ Ծառուկյանի` ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո, լրագրողներն՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս, բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։ Այսպիսով՝ տապալվել է Գագիկ Ծառուկյանի մամուլի ասուլիսը և, փաստացի, լրագրողները չեն կարողացել անխոչընդոտ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը, իսկ հասարակությունը զրկվել է լիարժեք տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Բռնության արդյունքում տուժել են բազմաթիվ լրագրողներ, վնասվել է լրագրողների տեխնիկան։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրագրողներին չընկրկել ոստիկանական բռնությունների դեմ։ Լրագրողական համայնքն այս պահին պետք է միասնական լինի։ Իշխանությունը նման գործելաոճով՝ ոստիկաններին թույլ տալով լրագրողների վրա ճնշում գործադրել, փորձում է իշխանահաճո լրատվություն ձևավորել ու խոչընդոտում է խոսքի ազատությանը։ Ոստիկանության կողմից ուժի կիրառումը հակասում է իշխանության հռչակած սկզբունքներին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սատարում է լրատվական համայնքին։ Լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքով դիմելու ենք միջազգային կառույցներին։ Հարցը բարձրացնելու ենք միջազգային իրավապաշտպան կառույցների հարթակում։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս ամենը որակում է որպես իշխանությունների անճարության դրսևորում և կոչ է անում հասարակությանը սատարել լրատվական համայնքին»։