Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ախտահանման պատճառով վրաց-ռուսական սահմանին բեռնատարներ են կուտակվել: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանատունը: Հայտարարությունը՝ ստորև.
«Հայտնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների և նաև նոր տիպի կորոնավիրուսի չտարածման նպատակով ռուս-վրացական սահմանին իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված, վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ։
Սահմանին առկա կուտակումներով պայմանավորված՝ Վրաստանի պարեկային ոստիկանությունը Վրաստանի տարածքով Ռուսաստան գնացող բեռնատարների երթևեկը կանգնեցնում է ավտոճանապարհի տարբեր հատվածներում (Վրաց-հայկական սահման, Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհ, Նատախտարի, Ժինվալի, Նադիբանի, Կոբի, իսկ Թուրքիայից Ռուսաստան գնացող բեռնատարներն էլ կանգնեցվում են Խաշուրի քաղաքի մերձակայքում)։
Վերոնշյալ վայրերից բեռնատարների բացթողումն ուղիղ կապված է այլ բեռնատարների կողմից վրաց-ռուսական սահմանը հատելու հետ։
Նշենք նաև, որ այն տեղեկատվությունը, թե Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին միայն հայկական բեռնատարներին են կանգնեցնում, չի համապասխանում իրականությանը։ Այդ ճանապարհով բաց է միայն այն բեռնատարների երթևեկը, որոնք գնում են Բաթումիի ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։