Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Մոտ 340 բեռնատարներ մնացել են Վրաստանի ռազմական ճանապարհին, որը վատ եղանակի պատճառով կիրակի օրվանից փակ է ծանր բեռնատարների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ հունվարի 2-ից եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վլադիկավկազ քաղաքի՝ Վերին Լարս բնակավայրի հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ, արգելվում է ծանր մեքենաների տեղաշարժը։
«Վրացական ռազմական ճանապարհի երթեւեկության վերականգնմանը սպասում են 340 ծանր բեռնատարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հյուսիսային Օսիայում ՌԴ ԱԻՆ-ի ուժերով վարորդների համար Վերին Լարսի անցակետի մոտ ջեռուցման կետ է տեղադրվել, որտեղ նրանք կարող են տաքանալ, թեյ խմել եւ բջջային սարքեր լիցքավորել։