կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 11:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այո»-ի դեմք ենք մենք, ո՞վ է «Ոչ»-ի դեմքը․ Արամ Սարգսյան

Արամ Զ․ Սարգսյանը միացել է Նիկոլ Փաշինյանի թիմին՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզարշավի ժամանակ և Գորիսում հիշեցրեց եղբոր՝ Վազգեն Սարգսյանի մասին, որը Ղարաբաղի հետ Սյունիք-Զանգեզուրի կապի առաջին պատասխանատուն էր՝ հայտնում է Yerkir.am-ը։

««Այո»-ի դեմքը մենք ենք, իսկ ո՞վ է «Ոչ»-ի դեմքը․ այդ «Ոչ»-ը ներկայացնում են նախկին իշխանությունները, որոնք խրամատ փորեցին, Հրայր Թովմասյանին նստեցրեցին այդ խրամատում և Ռուսաստաններից և Բրյուսելներից փորձում են այստեղ խնդիր լուծել։ Թող լավ իմանան, որ այդ խնդիրների լուծումը այստեղ՝ Գորիսում է»,-ասաց Արամ Սարգսյանը։

Նրա դիտանկյունից՝ ունենք լրիվ նոր գործադիր իշխանություն և լրիվ նոր օրենսդիր իշխանություն, բայց դատական համակարգը, որի գլուխը ՍԴ-ն է, նոր չէ․ «Ունենք բացարձակ նոր հագուստ, որի վրա կոպիտ կարմիր թելերով կարկատան են դրել և ասում են՝ սա հոպարի հիշատակն է, որ պետք է պահենք։  Հիմա մեզ այդ հոպարի կարկատանը հանել է պետք , որովհետև այս նոր հագուստով աշխարհի առաջ հանդես ենք գալու»,-ասաց նա։

"Ոչիստներից" որևէ մեկը այլևս հետ գալու շանս չունի՝ համոզված է Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ "Իմ քայլը" խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով փորձում է դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Քվերակությունը ապրիլի 5-ին է, քարոզարշավն սկսված է։ ԱԺ ում ներկայացված մյուս կուսակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, արտախորհրդարանական ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և քաղաքական այլ ուժեր անտեսում են հանրաքվեն՝ համարելով հակաօրինական և հակասահմանադրական։ "Ոչ"-ի շտաբ ձևավորել են իրավաբաններ, որոնք հետևելու են հանրաքվեի անցկացման օրինականությանը։ Նրանք պնդում են, որ հանրաքվեի դրված փաստաթուղթն իսկ հակաօրինական է, քանի որ այն չի ուղարկվել ՍԴ հաստատմանը՝ ինչպես ընթացակարգն է պահանջում, և Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական գնահատականին չի արժանացել։ 

Մանրամասն՝ տեսանյութում․