Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսպանական El Confidencial պարբերականի փորձագետները, ուսումնասիրելով գիրացման հարցերով զբաղվող Եվրոպական բժշկական ինստիտուտի տվյալները, համեմատել են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օրական սնունդը. տեղեկացնում է yerkir.am-ը:
Իսպանիայում բնակչության գիրության մակարդակը 27,1 տոկոս է, մարդկանց 33,4 տոկոսը քիչ շարժուն կյանք է վարում:
Երկրի վարչապետ՝ 48-ամյա Պեդրո Սանչեսը նախընտրում է միջերկրածովյան դիետա, օրվա ընթացքում շատ ջուր է խմում և երկու գավաթից ոչ ավելի սուրճ, երբեմն իրեն թույլ է տալիս կարմիր կամ փրփրուն գինի: Կանոնավոր կերպով զբաղվում է սպորտով:
Իսպանիայի վարչապետը հանդես է գալիս տեղական արտադրության առողջարար սննդի օգտին: Երկրի կառավարությունը զգուշացրել է, որ ավելացնում է ոչ առողջարար սննդի հարկերը, մասնավորապես՝ շատ մշակված, շատ շաքար ու յուղ պարունակող ապրանքների:
Ռուսաստանում բնակչության 25 տոկոսն է տառապում գիրացումից, 11 տոկոսն ընդհանրապես չի զբաղվում սպորտով:
Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հիանալի մարզական վիճակում է: 67-ամյա նախագահը մի քանի մարտարվեստների վարպետ է, պարբերաբար սահում է դահուկներով, հոկեյ խաղում: Եթե աշխատանքային գրաֆիկը թույլ է տալիս, առավոտները սկսում է լողով և ուժային վարժություններով, իսկ նախաճաշին ուտում է ձու, մրգեր ու չրեր, հնդկաձավարով շիլա՝ կորեկով ու ալթայան մեղրով: Պուտինը նախընտրում է ռուսական խոհանոցը, սիրում է սաղմոնով ձկնապուր, տավարի միս՝ բրնձով, տապակած գառ, ձուկ և կարմիր խավիար: Ըմպելիքներից ՌԴ նախագահն օգտագործում է խոտերով թեյ, թուրքական սուրճ և կեֆիր: Սպորտով զբաղվելը և հավասարակշռված օրաբաժինը, ըստ դիետոլոգ Անդրեա Մարկեսի, օպտիմալ են նախագահի տարիքի ու ֆիզիկական վիճակի համար:
ԱՄՆ-ում գեր է բնակչության 37,3 տոկոսը, իսկ 35 տոկոսը ոչ շարժուն կյանք է վարում:
73-ամյա Դոնալդ Թրամփը, որպես իսկական ամերիկացի, սնվում է համբուրգերներով, սենդվիչներով ու մեծ քանակությամբ պանրով, խոզապուխտով, կարտոֆիլով, պիցցաներով, քաղցրավենիքով ու թխվածքներով: Խմում է ալկոհոլային խմիչքներ, օրական մինչև 12 շիշ կոլա ու շոկոլադային կոկտեյլ:
Փորձագետները համարում են, որ ԱՄՆ նախագահի մարմնի զանգվածի ինդեքսը համապատասխանում է թեթև գիրացմանը: Ընդ որում ՝ նա սպորտով համարյա չի զբաղվում, ընդամենը գոլֆ է խաղում:
Գերմանիայում գեր է բնակչության 25,7 տոկոսը, 23,4 տոկոսը ֆիզիկական ակտիվ կյանքով չի ապրում:
65-ամյա Անգելա Մերկելը հավատարիմ է գերմանական խոհանոցային ավանդույթներին՝ նրբերշիկ՝ կարտոֆիլի խյուսով, պանրային ֆոնդյու և գարեջուր: Ըստ փորձագետների՝ կանցլերին հարկավոր է ավելի շատ շարժվել: Նա սահում է դահուկներով, բայց՝ ոչ կանոնավոր: