կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 19:57
Աշխարհ

Թուրքական բանակը 3 օրում 10 դրոն է կորցրել

Թուրքական բանակը 3 օրում 10 դրոն է կորցրել

Մեկ օրվա ընթացքում սիրիական հակաօդային պաշտպանության ամբողջ սպեկտրի կիրառման արդյունքում թուրքական անօդաչու թռչող սարքերը նվազեցրել են ակտիվությունը Մեծ Իդլիբ շրջանի (Իդլիբ և Համ նահանգները, Հալեպի և Լաթաքիայի նահանգների մի մասը) երկնքում. տեղեկացնում է yerkir.am-ը՝ «Военный обозреватель» պարբերականին հղումով:

Մարտի 4-ին կառավարական ուժերին հաջողվել է ևս 2 հարվածային դրոն խոցել: Երկրորդ անօդաչու թռչող սարքը՝ թուրքական արտադրության Bayraktar TB2-ը, խոցվել է մութ ժամանակ և դարձել  երեք օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում ոչնչացված 10-րդ թուրքական դրոնը:

Վերջին օրերին առնվազն 2 անգամ սիրիական ՀՕՊ-ը կիրառել է «Բուկ-Մ2» զենիթահրթիռային համակարգեր: Նաև տեղեկություն կա, որ Սիրիայի բանակի կողմից Ս-200 համակարգ է կիրառվել թուրքական Ֆ-16 կործանիչի դեմ: Ինչպես մի քանի օր առաջ, թուրք օդաչուին հաջողվել է խուսափել Ս-200-ի հրթիռից:

Ըստ պարբերականի՝ Իդլիբում թուրքական գործողության ընթացքում ոչնչացվել է առնվազն 6 Anka-S և 7 Bayraktar TB2:

«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Թուրքիային չի հաջողվել զավթել տիրապետությունն օդում, իսկ դա կարևորագույն պահ էր թուրքական ամբողջ գործողության համար»,- ընդգծում է պարբերականը: