|
Փոխարժեքներ
16 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Աժ աշխատակազմի աշխատակիցներից Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ խորհրդարանի շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ազգային Ժողովի շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը, շենքի յուրաքանչյուր հարկում կա ալկոգել, որը կարևոր կանխարգելիչ և պաշտպանիչ նշանակություն ունի:
Իմ կարծիքով` ձեռնարկված միջոցները ներկա պահին լիովին բավարար են պետական կարևորագույն հաստատություններից մեկում Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար»: