Տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել կառավարության շենք, սակայն ոստիկանության ծառայողները մեկուսացրել են նրան։
Yerkir.am-ն ԱԱԾ-ից հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում է գործը: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հայտնեց, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1–ին մասով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Ըստ ԱԱԾ մամուլի խոսնակի` խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: