|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևանի զարգացման 2013թ. ծրագրերով տարեսկզբից մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու ինքնատիպ լուծումներով հարդարման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են. Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ծրագրի իրականացման արդյունքում այս տարի վերանորոգվել ու նկարազարդվել է շուրջ 35 կամարանցում: Երևանի համաչափ զարգացման համատեքստում 2011թ.-ից մեկնարկած ծրագիրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կամարանցումները:
Ընդհանուր առմամբ, անցած ժամանակահատվածում բոլոր այն կամարանցումները, որոնցում մասնագիտորեն թույլատրված է եղել իրականացնել նկարազարդում, ամբողջությամբ վերանորոգվել ու նկարազարդվել են: Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում այսօր բարեկարգվել է մայրաքաղաքի 179 կամարանցում, որոնք նաև նկարազարդվել են տարբեր բնապատկերներով ու Հայաստանի տարբեր տեսարժան վայրերն ու պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանները ներկայացնող պատկերներով: