Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն ու Ադրբեջանը, 1991թ. անդամակցելով ԱՊՀ-ին, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս մասի առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ են նախատեսում Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման նախապատրաստական փուլը սկսելու մասին ՌԴ ՊՆ առաջարկները եւ ինչ են դրանք նախատեսում կոմունիկացիաների ապաշրջափակման մասով եւ արդյոք ենթադրում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:
«Հարցերն իրարից պետք է տարանջատել՝ դեմարկացիա/դելիմիտացիա, կոմունիկացիաների ապաշրջափակում, Ղարաբաղի հարցի կարգավորում՝ սրանք տարբեր հարցեր են եւ քննարկման տարբեր մեթոդաբանություններ ունեն: Թեման շատ մեծ նրբություն ունի, որի մասին խոսելու ես խուսափել եմ: Տարածքային ամբողջականության թեմայի մասով ՝ երբ 1991թ. Հայաստանն ու Ադրբեջանը ընդունվել են ԱՊՀ, հռչակագիր են ստորագրել եւ միջպետական պայմանագիր ԱՊՀ-ն ձեւավորելու մասին, այնտեղ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են: Էդ ժամանակ Արցախի խնդիրը եղել ա, չէ՞, խնդիրն էն ա՝ Արցախի հարցը տարածքի հարց ա՞, մեր ընկալմամբ՝ ոչ՝ Արցախի հարցն իրավունքի հարց է, եւ տարածքի հետ կապ չունի: Հենց էդ ա, երբ ասում ենք՝ Արցախի հարցը նենգափոխվել է՝ այդ թվում Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելով, դա նկատի ունենք: 1991թ. ԱՊՀ փաստաթղթերով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչել են, դա ի՞նչ ա նշանակել՝ որ Ղարաբաղի հարցը չկա՞, գոյություն չունի՞»,- հայտարարեց Փաշինյանը: