կարևոր
2425 դիտում, 3 օր առաջ - 2025-03-26 18:21
Աշխարհ

Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է հանգեցնել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա

Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է հանգեցնել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդահանրապետական»  (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը և կալանավորմանն  է անդարադրձել նաև միջազգային մամուլը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով բրիտանական «The Telegraph» թերթին, որին  հարցազրույց է տվել մաքսանենգության հարցերով զբաղվող մի մասնագետ, ում անունը չի հիշատակվում։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի ներքաղաքական ցնցումները կարող են միգրացիայի հոսք առաջացնել դեպի Մեծ Բրիտանիա և Եվրոպա։ Մասնավորապես նշվում է, որ քաղաքական ցնցումները կստիպեն, որպեսզի մարդիկ մաքսանենգների օգնությամբ արտագաղթեն։

«Այս օրերին սպասում ենք թուրքերի, որոնք ցանկանում են լքել երկիրը։ Այդ բողոքի ակցիաներն ազդում են թուրք ժողովրդի իրավունքների վրա»։

Նաև հավելել է, որ այդ մարդիկ կարող են ցույցերից լուսանկարներ ցույց տալ և նշել, որ ենթարկվում են քաղաքական հետապնդման։

«The Telegraph»-ը նաև նշել է, որ Թուրքիայի քաղաքական անկայուն վիճակն ազդում է այդ երկրի առանց այդ էլ թուլացած տնտեսության վրա։