Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն, այդ թվում նաև Հայաստանը մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը:
Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: ԱՀԿ հաշվարկներով` աշխարում 6 վայրկյանը մեկ մարդ է մահանում ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից:
Ըստ վիճակագրության` Հայաստանում տարեկան 3-4 հազար մարդ է մահանում մեծ մասամբ սրտանոթային հիվանդություններից, որոնց առաջացման հարցում մեծ դեր ունի նաև ծխախոտի օգտագործումը:
Այսօր ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը տեղեկացրեց, որ կանանց շրջանում ծխելն առավել տարածված է մայրաքաղաքում, քան մարզերում:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տղաները ծխելու առաջին փորձերն անում են 13-15 տարեկանում:
Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն է, սակայն բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Ըստ վիճակագրության` Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: 15-տարեկանից և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է տղամարդկանց շրջանում 50, իսկ կանանց շրջանում` 2.3%:
Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության այս պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտը ռիսկի գործոն է:
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ծխելու դեմ պայքարի գործում նախարարության, նաև մի շարք ՀԿ-ների աշխատանքը միտված է առաջին հերթին հանրային վայրերում չծխելու, ուրիշների առողջությանը չվնասելու մշակույթ ձևավորելուն:
Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և սոցիալական հետևանքները կանխելու նպատակով` այս տարի ԱՀԿ-ն կոչ է անում ուշադրություն դարձնել գնային քաղաքականության իրականացմանը: Գնային և հարկային միջոցները բնակչության տարբեր խմբերի կողմից ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակման արդյունավետ միջոց են: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը: