կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-18 12:49
Հասարակություն

Այսօր Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը

Այսօր Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը

Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է։ Հայաստանի կառավարության որոշման համաձայն՝ 2009թ.-ից ի վեր Հայաստանում նշվում է նաև որպես Աստղագիտության օր:

Բյուրականի աստղադիտարանում օրը լինելու է տոնական. վաղ առավոտյան անցկացվելու են արդեն ավանդույթ դարձած համբարձումյանական ընթերցումները, իսկ երեկոյան բաց երկնքի տակ՝ «Վ. Համբարձումյանը և աստղագիտության զարգացումը Հայաստանում» թեմայով հանրային դասախոսություն:

Աստղադիտարանից հայտնում են, որ Վ.Համբարձումյանի տուն-թանգարան այցելությունը օրվա առթիվ ժամը 18:00-ից մինչև 21:00 կլինի անվճար:

Ժամը 18:30-ին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը բացօթյա դասախոսություն կկարդա «Վ. Համբարձումյան: Աստղագիտության զարգացումը Հայաստանում» թեմայով:

Աստղադիտարանը հրավիրում է մասնակցել նաև գիշերային դիտումների՝ դպրոցականների համար՝ 500 դրամ, ՀՀ այլ քաղաքացիների համար՝ 1500 դրամ, արտերկրացիների համար՝ 3000 դրամ: