Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 14-ը ստանդարտների միջազգային օրն է: Այս տարի 42-րդ անգամ աշխարհի գիտատեխնիկական հանրությունը նշում է այս օրը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը:
Նրա խոսքերով` աշխարհի տասնյակ հազարավոր գիտնականներ եւ ինժեներներ ստեղծում են միջազգային ստանդարտներ, որոնք այնուհետեւ դառնում են ազգային: Այդ ստանդարների միջոցով էլ կարգավորվում են կյանքի տարբեր ոլորտները: Եվ դրանց հիմնական նպատակը մարդկանց համար վստահելի լինելու զգացողության ապահովումն է, եթե նրանք օգտվում են այս կամ այն ապրանքից կամ ծառայությունից:
«Երբ մենք օգտվում ենք մեքենայից, պետք է վստահ լինենք, որ արգելակելու դեպքում խնդիր չպետք է ունենանք, դա կարգավորվում է ստանդարտի միջոցով: Չկա մի բնագավառ, որը չի կարգավորվում ստանդարտներով»,- ասաց Ե. Ազարյանը:
Եթե որեւէ ընկերություն չի պահպանում սահմանված ստանդարտները, ապա արգելվում է դրա կողմից ծառայությունների մատուցումը կամ արտադրանքի վաճառքը:
Համաշխարհային ստանդարտացման կոմիտեի գործընկերների, այդ թվում` Միջազգային ստանդարտացման կազմակերպության (ISO) նպատակը աշխարհում այդ վստահության ձեռքբերմանը խթանելն է:
Ինչպես նշեց Ե. Ազարյանը, ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտը միակն է ողջ տարածաշրջանի մյուս ինստիտուտների մեջ, որը ոչ միայն ISO-ի 163 անդամներից մեկն է, այլեւ դրա գործադիր մարմնում է ներկայացված:
Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկայումս ունի 15 տեխնիկական հանձնաժողով, որոնք ներառում են հազարավոր գիտնականներ եւ տեխնիկներ, ովքեր կոչված են ազգային ստանդարտները ստեղծելուն: