|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրանը շարունակում է հավատարիմ մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրին այն պատճառով, որ դա պնդում են եվրոպական երկրները: Այս մասին, ըստ aliqonline.ir-ի, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
«Եվրոպան պնդում է, որ հավատում է Միջուկային համապարփակ համաձայնագրին և ցանկանում է պահպանել այն: Մենք դուրս չենք գալիս համաձայնագրից՝ ելնելով ԵՄ անդամ երկրների պնդումներից, այդ պատճառով նրանք պետք է կատարեն իրենց պարտավորությունները»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու պարագայում Իրան-ԵՄ համագործակցության մեխանիզմի ստեղծման հարցը վերջնական չի որոշվել:
Միևնույն ժամանակ, ԱԳ նախարարի` քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչին էլ տեղեկացրել է, որ Իրանը և ԵՄ-ն աշխատում են «Special Purpose Vehicle» (SPV) միջբանկային կապի ալիքի ստեղծման` ֆինանսական նոր մեխանիզմի վրա։ Այս համակարգը պետք է փոխարինի «SWIFT»-ին և թույլ տա շրջանցել Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները։