կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 12:48
Իրավական

Ովքե՞ր են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում

Ովքե՞ր են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:

Ըստ Yerkir.am-ի՝ հանձնաժողովի նախագահը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է, կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը, ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Կարեն Զադոյանը: