կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 11:32
Հասարակություն

Բանանը՝ «քավության նոխազ». էբոլայից մինչև կորոնավիրուս

Բանանը՝ «քավության նոխազ». էբոլայից մինչև կորոնավիրուս

Մաուրիցիո Կատեելանի հեղինակած կպչուն ժապավենով պատին փակցված բանանը Մայամիի արվեստի աճուրդներից մեկում գնահատվել ու վաճառվել է 120.000 ԱՄՆ դոլարով՝ չնայած տարբեր ժամանակներում այդ մրգի մասին հյուսված տարբեր առասպելներին: Ըստ Yerkir.am-ի՝ «Myth Detector»-ը ժամանակացույց է պատրաստել, թե ինչպես է բանանը պատմության ընթացքում «քավության նոխազ»-ի վերածվել՝ «դառնալով» մի շարք մահացու հիվանդությունների տարածման պատճառ:

Կորոնավիրուսի հայտնաբերումը և դրա տարածման հետևանքով մարդկային զոհերն աշխարհում ապատեղեկատվության նոր ալիքի պատճառ են դարձել: Facebook սոցիալական ցանցի կողմից Վրաստանում տարածված ոչ հավաստի տեղեկատվություններից մեկը կապված է բանանի հետ: «Առաջին հերթին Վրաստանը» ֆեյսբուքյան էջի կողմից հրապարակած սքրինշոթը հայտնում է, որ կորոնավիրուսը տարբեր երկրներում տարածվել է բանանի միջոցով: Ըստ էջի՝ նրանք նման հաղորդագրություններ են ստացել մեսենջերի միջոցով ավելի քան 50 անգամ:

(Կորոնավիրուսի՝ բանանի միջոցով տարածման մասին վրացալեզու աղբյուրում տեղադրված ապատեղեկատվություն)

Նույնանման բովանդակության նյութը տարածվել է նաև ռուսական Pikabu.ru կայքում, որը տարածում է օգտագործողի կողմից ստեղծված բովանդակությունը: Օգտագործողներից մեկի խոսքով՝ հեռուստաալիքը հայտնել է, որ արգելվում է բանան ուտել՝ կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով: Հայտարարության հեղինակը մյուսներին խրախուսել է տեղեկատվությունը տարածել խմբային զրույցների միջոցով:

(ռուս. թարգմանություն՝ գլխավոր հեռուստաալիքի եթերից խնդրել են ժամանակավորապես բանան չուտել, հատկապես այն բանանները, որոնք ներկրված են հարավից... և նվազեցրեք բանանի օգտագործումը)

Կորոնավիրուսը մարդուն է փոխանցվել կենդանի օրգանիզմ հանդիսացող կենդանիներից, և ցանկացած ապացույց, ըստ որի, այն փոխանցվում է բանանի կամ այլ սննդամթերքի միջոցով, ապացուցված չէ: Ավելին, բանանը տարիներ շարունակ եղել է տարբեր դավադրությունների ու ապատեղեկատվությունների տարածման «քավության նոխազ», ինչպես Էբոլայի, ապա ՁԻԱՀ-ի և խոզի գրիպի դեպքում՝ անհիմն և առանց որևէ գիտական հիմնավորման:

«Myth Detector»-ը ներկայացնում է տարբեր տարիներին բանանի մասին տարածում գտած ապատեղեկատվությունների ու անհիմն լուրերի ժամանակացույցը.

Վիրուսի տեսակը

Տարի

Ապատեղեկատվություն

Աղբյուր

Էբոլա

2014

2014թ.-ին «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը տեղեկատվություն տարածեց, թե իբր Ebola վիրուսը փոխանցվում է էկզոտիկ մրգերի, մասնավորապես բանանի միջողով, որոնք մեծ տարածում ունեն բնակչության շրջանում:

Rus.Ozod.org

Զիկա

2016

Կեղծ տեղեկատվությունն այն մասին, թե կապույտ հագուստ կրող մարդիկ գրավում են «Զիկա» վիրուսը փոխանցող մոծակներին, ակտիվորեն տարածվել էր ինչպես վրացական, այնպես էլ ռուսական ինտերնետ տիրույթում: Լրատվամիջոցներում նաև լուրեր էին շրջանառվել, թե մոծակները սիրում են խայթել բանան ուտող մարդկանց:

Mediamall.ge

Ee.sputniknews.ru

 

ՁԻԱՀ

2016

2018

 

Նույնանման բովանդակությամբ լուրեր էին տարածվում, թե բանան ուտելիս հնարավոր էր ՁԻԱՀ-ով վարակվել: Լրացուցիչ հավաստիության հաղորդելու համար կեղծ ինֆորմացիան ուղեկցվում էր կեղծ և կլոնավորված СNN պատկերանշանով:

Lipetskmedia.ru

Dratyti.info

Mediacity.ge

 

Խոզի գրիպ

2019

Կեղծ տեղեկատվություն ան մասին, թե բանանը աղտոտվել էր խոզի գրիպով, որից էլ տարածվել էր վիրուսը: Որպես ապացույց՝ հրապարակվել էր կարմիր բանանի լուսանկար, որն ուղղակի մրգային բակտերիալ «հիվանդություն» է, որն ուտելու դեպքում մարդուն ոչինչ չի սպառնում:

Geotimes.ge

Կորոնավիրուս

2020

Տեղեկությունները, թե իբր նոր տիպի կորոնավիրուսը բանանների մեջ է ներարկվում, ակտիվորեն տարածվում է Վրաստանում սոցիալական ցանցերի, ինչպես նաև ռուսաստանյան սոցիալական ցանցերի միջոցով:

Facebook-յան վրացական էջ՝ «Առաջին հերթին Վրաստանում» (Georgia first of all)

Pikabu.ru

 


Աղբյուրների մասին

Բացի սոցիալական ցանցերից և ավանդական մեդիայից բանանի միջոցով վիրուսների մասին ապատեղեկատվություն տարածող կայքերը հիմնականում օգտագործում են «խայծ վերնագրեր և լուսանկարներ» (click bait titles & photos)՝ ավելի շատ ընթերցող ներգրավելու համար: Նման ԶԼՄ-ների կողմից հիմնականում օգտագործվում են սենսացիոն և զգացմունքային տեքստեր՝  ապատեղեկատվության համար ավելի մեծ դիտումներ ու արձագանք ստանալու նպատակով: Նման կայքերից է, օրինակ, Dratyti.info-ն, որը ժամանակին կեղծ տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե ՁԻԱՀ-ը փոխանցվում է բանանի միջոցով՝ միևնույն ժամանակ նյութին կից ներկայացնելով CNN հեռուստաալիքի կեղծ տարբերանշանով լուսանկարներ:

CNN-ի կեղծ տարբերանշանը 

CNN-ի իրական տարբերանշանը 

Բացի այն փաստից, որ կեղծ և իրական տարբերանշանները միմյանցից զգալիորեն տարբերվում են, կայքում որպես աղբյուր ներկայացվող հղումի վրա սեղմելով՝ CNN-ի իրական կայքում հայտնվելու փոխարեն, ուղղորդվում ենք ինչ-որ անհասկանալի հասցեով:

Նույնանման եղանակով է նաև տարածում գտել կորոնավիրուսի՝ բանանի միջոցով տարածման մասին «առասպելները», որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև չունեն որևէ գիտական հենք և ուղղակի խուճապ են առաջացնում բնակչության շրջանում:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մամուլում շրջանառվող լուրերին անդրադարձել էր նաև գործարար Վահրամ Միրաքյանը: Նա, մասնավորապես, նշել էր. «Մի շարք լրատվամիջոցներ ու անհայտ անձինք ինֆո տարծեցին, թե բանանից կորոնավիրուս, սպիդ, չումա և այլ նմանատիպ բաներ են տարածվում: Լրատվամիջոցները դա տարածեցին, որ google ads-ով տրաֆիկի հաշվին մի 10-20 դոլար աշխատեն: Իրենք աշխատեցին էդ գումարը, գուցե 30 դոլար էլ աշխատեցին, բայց դրա հաշվին բանանի վաճառքը 30-70 տոկոս ընկավ (կախված տեղից): Արդյունքում ոլորտի աշխատող ընկերությունները տասնյակ միլիոնների վնասներ կրեցին, չհաշված էն շահույթը, որ պետք է ունենային ու չունեցան»:

Թարգմանությունը՝ Yerkir.am-ի