|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ տեսակցության էր գնացել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության՝ ծագումով հայ պատգամավոր Մարգար Եսայանին: 2019 թ. հոկտեմբերից Մարգար Եսայանը բուժում է ստանում: Թե ինչ հիվանդությամբ է տառապում Եսայանը՝ հայտնի չէ, բայց լուսանկարներից երևում է նրա հյուծված տեսքը:
Գրող, հրապարակախոս Մարգար Եսայանը երկար տարիներ պատգամավոր է Թուրքիայի ազգային մեծ ժողովում: Եսայանը բազմիցս է հանդես եկել ոչ հայամետ հայտարարություններով: Մասնավորապես նշում է, որ 1915 թ. տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն էր, այլ տեղահանություն և աքսոր: Որևէ երկրի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ դրական որոշման ժամանակ, Եսայանը հանդես է գալիս քննադատությամբ՝ ի շահ Թուրքիայի:
2019 թ. հունիսին ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սոցցանցերում #Ստամբուլը կրկինդարձրուԿոստանդնուպոլիս (#MakeIstanbulConstantinopleAgain) հեշթեգով լուսանկար էր հրապարակել, որում Ստամբուլի Սբ. Սոֆիայի տաճարի գլխին խաչ էր պատկերված: Եսայանն այս արարքը ամոթալի էր որակել:
Ի դեպ Մարգար Եսայանը 1915 թ. ապրիլին հայ մտավորականներին ձերբակալելու և մահվան աքսորելու ցուցակը կազմած հայ դավաճան Վահե Իհսանի (Եսայան-նրան «Նեմեսիս» գործողության շրջանակներում սպանել է հայ անվանի վրիժառու Արշավիր Շիրակյանը) ժառանգներից է:
