կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-04 17:22
Հասարակություն

Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել. «Փաստինֆո»

Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել. «Փաստինֆո»

Դաշնակցական գործիչ Բագրատ Եսայանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Բ.Եսայանը քննչական է գնացել իր նախաձեռնությամբ, քանզի տեղեկացել է իր ընկերներից, թե քննչականն իրեն ծանուցագիր է ուղարկել, բայց տեղ չի հասել։

«Այսօր ես այցելել եմ Երևան քաղաքի քննչական վարչություն, ինձ հարցաքննել են և մեղադրանք են առաջադրել»,- «Փաստինֆո»-ին ասել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ ենթադրյալ խուլիգանության համար։

«Մեղադրանքի էությունն այն է, իբր, ես Դատախազության դիմաց խուլիգանություն եմ թույլ տվել: Այնտեղ հայհոյանքներ էին հնչել, բախում էր եղել ոստիկանության ներկայացուցիչների հետ, հրմշտոց էր տեղի ունեցել, բայց հիմնականում ինձ կասկածում են նրա մեջ, որ ես հայհոյանքներ եմ հնչեցրել: Այսինքն, սա որակվում է որպես խուլիգանություն»,- ասել է Եսայանը:

Նա համոզված է , որ քրեական գործի հարուցումն ունի քաղաքական դրդապատճառներ։

«Վստահ եմ, որ սա քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործ է: Քանի որ Դատախազության առաջ հնչել են խոսքեր, որոնց արտահայտում են մեր բնակչության մեծամասնության կարծիքը: Կարծում եմ, որ վարչապետի աթոռից կառչած անձը կամ պետք է ձերբակալի Հայաստանի բնակչության մեծամասնությանը, կամ պետք է հասկանա, որ իր գործողություններով հիմք է տվել այդ բնորոշումը տալ իրեն»,- շեշտել է Եսայանը:

Հիշեցնենք, որ նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած գաղտնի այցն առաջացրել էր սյունեցիների դժգոհությունը եւ սյունեցիները նրան դիմավորել էին հայհոյանքներով, «նիկոլ, թուրք», «դավաճան» վանկարկումներով, եւ Ն. Փաշինյանի հանձնարարությամբ բողոքի ակցիաների կապակցությամբ հարուցվեց քրեական գործ, որով ձերբակալվեցին Սյունիքի մի շարք համայնքապետեր, սյունեցիներ։ Ի պաշտպանություն սյունեցիների բողոքի ակցիա տեղի ունեցավ նաեւ Երեւանում, մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, ինչի կապակցությամբ եւս հարուցվել է քրեական գործ եւ մի շարք դաշնակցական գործիչների մեղադրանք առաջադրվել։

Մինչ Երեւանի քննչական վարչություն գնալը Բագրատ Եսայանը ֆեյսբուքում գրել էր. «Եթե հիշում եք մի քանի ամիս առաջ հողատուի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, թե, իբր, կառավարության շենքը մտնողներին պարզելու համար հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում, ու իմ լուսանկարն էին դրել։ Որ շատ չտանջվեն, մյուս օրը ներկայացա ԱԱԾ, պարզվեց ինձ առանձնապես չէին էլ փնտրում։

Հիմա՝ 2-րդ սերիան։ Էսօր Քննչական կոմիտե կանչված ընկերներիցս իմացա, որ ինձ էլ են «ծանուցում» ուղարկել, բայց չի հասել։ Անցյալ անգամվա նման՝ վաղը պատրաստվում եմ այցելել իրանց, ինձ փնտրելու նպատակով ծախսվելիք պետական միջոցները խնայելու համար։

Ինչ ասեմ, սրանք նույնիսկ կարգին քաղաքական հետապնդում չեն կարողանում կազմակերպել, չնայած որպես «բուքսիր» ներգրավել են ամենանախկիններից մեկին։ ԲԴԽ-ն զավթել փորձող, 90-ականների քրեական գործեր թխող, ընտրակեղծարարության «հիմնադիր հայր» գագո ջհանգիրյանին հաղորդեք, որ ոնց էն ժամանակ «ատամը չկտրեց», ընենց էլ 26 տարի հետո ատամը ոչ միայն չի կտրելու, այլև հիմա ՀՅԴ վրա իրա զառամյալ ատամներնա կոտրելու։

Հ.Գ. Սրանց իշխանության կողմից մեղադրվելը նորմալա, Դաշնակցական շատ ընկերներիս նկատմամբ մի քանի քրգործա հարուցված, հողատուները ունակ չեն նույնիսկ հասկանալ, որ մեր դեմ էդ չի աշխատում»։

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո