|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) այսօր ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը. հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին նույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանը` պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացումների համար: Ասվում է, որ նա յուրացրել է մարզերում ոստիկանության աշխատանքի կազմակերպման համար նախատեսված բենզինի մոտ 60 տոկոսը: