Թուրքիայում արդեն հայտնի են խորհրդարանական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների պատգամավորների թեկածուների ցուցակները:
Ըստ «Ակօս»-ի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության՝ «Արդարություն և զարգացում»-ի ցուցակը նույնպես պատրաստ է: Ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններում ազգությամբ հայ Մարգար Եսայանը Կ.Պոլսից պատգամավորի թեկնածու է առաջադրվել:
Այսպիսով` Թուրքիայի նախորդ ընտրություններում խորհրդարան անցած չորս կուսակցություններից երեքը, բացի «Ազգային շարժում» կուսակցությունից, իրենց՝ ազգությամբ հայ պատգամավորներից երեքին էլ կրկին պատգամավորի թեկնածու առաջադրեցին:
Ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին: