|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը Հուբեյի նահանգ կուղարկի տեսչական խումբ՝ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորից բժիշկ Լի Վենլյանի մահվան եւ այն կասկածի պատճառով, որ տեղական իշխանություններն այդ հիվանդության բռնկման վաղ փուլում անտեսել են բժշկի հայտարարությունը: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել է հակակոռուպցիոն կարգավորիչը։
«Կենտրոնական իշխանությունը որոշել է Հուբեյ եւ (նահանգի վարչական կենտրոն) Ուհան ուղարկել տեսչական խումբ, որը կանցկացնի բժիշկ Լի Վենլյանին վերաբերող համակողմանի հետաքննություն»,- ասված է հանձնաժողովի կայքում հրապարակված հակիրճ հայտարարության մեջ: Լի Վենլյանն այն ութ բժիշկներից մեկն է, որոնք առաջինն են նախազգուշացրել թոքաբորբի բռնկման մասին: Նա փետրվարի լույս 7-ի գիշերը մահացել է այդ հիվանդության հետեւանքով առաջացած բարդությունների պատճառով: Դեկտեմբերի 30-ին բժիշկը WeChat սոցիալական ցանցում հայտնել էր նոր հիվանդության հայտնաբերան մասին, «որը նման է ոչ տիպական թոքաբորբին»: Այդ հաղորդագությանն անմիջապես արձագանքել էին տեղի իրավապահ մարմինները, որոնք սկզբում նրան մեղադրել էին չստուգված լուրերի տարածման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: