|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիում բողոքի ցույցերի պատճառ դարձած` դեռահասի սպանության գործով նոր, թափանցիկ հետաքննություն է սկսվելու. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ցույցերը հանգեցրել են երկրի գլխավոր դատախազի հրաժարականին:
«Վաղվանից ՆԳՆ կվերադարձվի գործի քննությունը, և փոխվարչապետը (ՆԳՆ ղեկավարը) կղեկավարի հետաքննության ընթացքը: Ես, իհարկե, կմիանամ և կվերահսկեմ այդ գործընթացը»,- ասել է վարչապետը հատուկ ճեպազրույցի ժամանակ:
Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշումն էր հրապարակել։ Ըստ որոշման՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածվողին է դատարանը մեղավոր ճանաչել։ Դատարանի որոշումը բողոք էր առաջացրել: Ակցիայի մասնակիցների կարծիքով` հետաքննությունն արդար չի եղել, և փորձ է արվում պատժից ազատել միջադեպի մասնակիցներից մեկին` դատախազության նախկին աշխատակցի որդուն: