|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Պառլամենտ մոնիթորինգ» նախագծի ղեկավար Լուսինե Վասիլյանը «Հեռանկար»-ի տաղավարում, անդրադառնալով խորհրդարանական բանավեճերին, պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատգամավորների վարքն ունի օրենսդրական կարգավորման կարիք.
«Իրականում շատ դժվար կլինի այդ սահմանները գծել, թե ինչ չափորոշիչների պիտի բավարարի պատգամավորի գործունեության էմոցիոնալ, զգացմունքային հատվածը: Դրա համար, այսպես ասած, ունիվերսալ կանոնները «էթիկայի կանոններ» ասվածի մեջ են: Քանի որ այդ նորմերը չեն գործարկվել վերջին երկու, երեք տարիների ընթացքում, դժվար է հասկանալ, թե ինչն է խնդրահարույց, ինչը կարիք ունի լրամշակման: Եթե փորձեին ինստիտուտը գործարկել, երկրորդ փուլում այս խորհրդարանը կհասկանար, թե ինչ կարելի է անել այդ սահմաններում՝ ավելի թիրախային դարձնելու համար»,- ասել է Վասիլյանը՝ հավելելով, որ ԱԺ նախագահն առաջին անգամ է կիրառել նիստին մասնակցել թույլ չտալու նորմը:
Ըստ բանախոսի` եթե լիներ 5-րդ գումարման խորհրդարանի կանոնակարգումը, կգործեր մշտական մարմին, դիմումը կուղղվեր, այդ մարմինը կորոշեր՝ արժե՞ր քննարկել, թե՞ ոչ: Այլ հարց է, որ 5-րդ գումարման ժամանակ գործած հանձնաժողովն առանձնապես արդյունավետ չէ` 50-ից ավելի դիմումներ է ստացել, դրանց կեսից ավելին վարույթ չի ընդունել, 7 պատգամավորի դեպքում է որոշել, որ կա էթիկայի կանոնների խախտում:
Մանրամասները` տեսանյութում: