Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է 39-ամյա Ջեյհուն Խուդաբահշիևի դատական գործը, ով մեղադրվում է կնոջը վառելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել ապշերոնյան թերակղզու վրա գտնվող Մաշթաղա ավանում անցյալ տարվա մայիսի 5-ին: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է haqqin.az կայքը:
Միջընտանեկան վեճի ժամանակ Ջեյհունը կնոջ վրա բենզին է լցրել ու վառել: Կինը ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հարցաքննության ժամանակ մեղադրյալը նշել էր, որ կնոջ հետ վիճաբանել էր այն բանի պատճառով, որ կինը չէր մաքրել տունը: Նա որդուն ուղարկել էր բենզին գնելու, իսկ կնոջը հայտարարել, որ վառելու է տունը: Երբ երեխան բերեց բենզինը, Ջեյհունը այն սկսեց լցնել տան մեջ, որին միջամտեց կինը՝ Ռազիյան: Տղամարդը հրեց կնոջը, որն էլ դիպչեց էլեկտրական տաքացուցիչին, ինչից հետո սկսեց վառվել:
«Գիշերը նա արթնացրեց ինձ բղավոցներով, բռնեց մազերիցս և տարավ լվացարանի մոտ: Ասացի՝ նոր եմ եկել գիշերային հերթապահությունից, հիմա կանեմ: Բայց ինձ չլսեց և այդ ամենը տեղի ունեցավ», - նշել է Ռազիյան:
Դատարանում երեխաները ևս հայտարարել էին, որ նրանց հայրը ծեծում էր մորը: Ջեյհունը դատապարտվեց 9 տարի ազատազարկման: