Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մութն ընկել է, ուշ է արդեն, բայց երեխան դեռ դաս է անում: Երեկոն կեսգիշեր է դառնում, ծնողները նյարդային դրսևորումներ են ունենում, բայց երեխան դեռ դաս է անում: Այս պատկերը բոլոր այն ընտանիքներում է, որտեղ երեխան դպրոց է գնում 2-րդ հերթով:
Մեր դպրոցներում 2-րդ, 3-րդ հերթը կար նաև խորհրդայաին տարիներին, երբ 600.000 աշակերտ ունեինք: Հիմա 400.000 է, բայց էլի 2-րդ հերթը գոյություն ունի: Պատճառն այն է, որ հանրակրթության մասին 1999 թվականի օրենքի համաձայն՝ մեր երկիրն անցել է դպրոցների ազատական, մրցակցային մոդելի, որը ծնողներին հնարավորություն է տալիս իրենց երեխաներին տանել նախընտրած դպրոցը, եթե անգամ այն հեռու է իրենց բնակավայրից: Մինչ այդ՝ երեխաներին թույլատրվում էր հաճախել այն թաղամասի դպրոցը, որտեղ իրենք գրանցված էին:
Ազատ ընտրություն, որ հանգեցրեց հերթերի
Ընտրության ազատականությունը, սակայն, անհամաչափություն առաջացրեց. շատերը տարբեր պատճառներով նախապատվությունը տվեցին Երևանի կենտրոնում գտնվող դպրոցներին, որոնք շուտով ստացան <էլիտար> անունը: Արդյունքում հենց էլիտարներում առաջացան 2-րդ և 3-րդ հերթերը, մինչդեռ այլ դպրեցներում աշակերտների քիչ թվաքանակի պատճառով հսկայական մասնաշենքեր դատարկ էին:
Ունեցանք դեպքեր, երբ որոշ դպրոցներ վերանորոգվեցին, որովհետև թափով տնօրեններ ունեին: Երբ դպրոցները դարձան հիմնական և ավագ, հիմնական դպրոցներից շատերը ստիպված եղան երկու հերթով աշխատել, որովհետև օրինակ՝ հարակից ավագ դպրոցը թեև ազատ դասարաններ ուներ, բայց ըստ օրենքի պահանջի՝ չէր կարող 1-9-րդ դասարանցիների ընդունել:
2քմ-ի փոխարեն՝ 1 քմ.
Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ փորձ է արվում առաջին դասարանցիների նորմավորված էլեկտրոնային ընդունելության միջոցով 2-րդ հերթը վերացնել, բայց դա առնվազն 4 տարի կպահանջի: <Բարձր դասարանցիներն այդ ընթացքում դպրոցը կավարտեն, ու ծանրաբեռնվածությունը կնվազի. դա ևս մեկ հերթի անցնելուն կնպաստի: Ըստ լիցենզավորման մասին օրենքի՝ մեկ աշակերտի համար դասարանում սահմանված է 2 քմ տարածք, իսկ շենքային նորմատիվները կախված են դասարանների թվից ու չափից: Եվս մի կանոն կա, որ մեկ դասարանում 35 աշակերտից ավելի չպետք է լինի: Այս չափորոշիչները գումարվում են իրար, ուսումնասիրվում և որոշվում՝ դպրոցը կարո՞ղ է աշխատել մեկ հերթով, թե ոչ>,- Yerkir.am-ի հետ զրույցում կաննոնները մեկնաբանեց Սերոբ Խաչատրյանը:
Գումարում-հանում՝ ի վնաս աշակերտի
Այն, որ նախադպրոցական կրթութունը կազմակերպվում է սանիտարահիգիենիկ նորմերին ոչ համապատասխան, անհերքելի թեկուզ այն հիմքով, որ առողջապահության նախարարի 2017 թ. հրամանով նախադպրոցական տարիքի յուրքանչյուր երեխայի տարածքը մանկապարտեզում պետք է 5 քմ լինի: Եթե սենյակը 25 քմ է, ապա այնտեղ պետք է ընդամենը 5 երեխա լինի: Բայց որպես կանոն՝ այս հրամանը անտեսվում է: Ոչ մի դպրոցում կամ մանկապարտեզում այս նորմերը չեն պահպանվում: Օրենքը չի թույլատրում, որ դասարաններում աշակերտների թիվը 35-ից ավելի լինի: 35-ի դեպքում դասասենյակը պետք է լինի ոչ պակաս, քան 70 քմ. Բայց այս նորմերը խախտվում են ամենուր: Սովետական ժամանակներում 50 քմ դասարանում սովորում էր 25 աշակերտից ոչ ավելի, իսկ հիմա նույն 50 քմ. դասասենյակում սովորում է 35 աշակերտ: Պարադոքս է ստացվում. առողջապահության նախարարի հրամանով յուրաքանչյուր աշակերտի համար սահմանված է 2 քմ տարածք, ըստ որի՝ 50 քմ. դասասենյակում չի կարող 25-ից ավելի աշակերտ լինել, իսկ կառավարության որոշմամբ դասարանները կարող են ունենալ ոչ ավելի, բայց 35 աշակերտ: Ստացվում է՝ կառավարության կազմում աշխատող նախարարի ու կառավարության որոշումները չեն համընկնում: Արդյունքում խախտվում է լիցենզիայով սահմանված կարգը:
Ինչքան շատ աշակերտ, այնքնա շատ գումար
1999 թվականի կրթության բարեփոխման ծրագրոում կա մի կետ՝ դպրոցների միջև մրցակցություն: Դպրոցները գումար էին ստանում՝ ըստ աշակերտի թվի, և դա հիմնավորվեց մրցակցությամբ: Ծնողն ուզում է երեխային տանել տվյալ դպրոց, իսկ տնօրենն իրավունք չունի ասելու՝ երեխայիդ մի բեր, որովհետև էլ տեղ չունեմ: Դպրոցներում լիցենզիայով սահմանված թվաքանակն անտեսվել է, և տնօրենը ծնողի ցանկությամբ ու օրենքով սահմանված կարգով ընդունել է այդ դպրոց դիմած բոլոր աշակերտներին:
Հասկանալի է, որ ոչ մի դպրոց առաձգական հատկություն չունի, բայց շատ տնօրեններ անգամ տեղ չունենալու դեպքում են բոլորին ընդունել՝ ինչքան շատ աշակերտ, այնքան շատ գումար սկզբունքով: Ու առաջացան 2-րդ, անգամ 3-րդ հերթերը: Աշակերտների թիվը գերազանցում էր լիցենզիայով սահմանված թվին, բայց ոչ մեկի առջև դուռ չէր փակվում: Նման դպրոց կառավարելը դժվար է, երեխայի կրթության իրավունքը խախտվում է, բայց իրավիճակը տնօրեններին ձեռք է տալիս:
Կրթության խախտված իրավունքներ
Նախորդ սեպտեմբերին առաջին դասարանցիների ընդունելությունը էլեկտրոնային տարբերակով եղավ: Բոլոր դպրոցները նշել էին աշակերտների տեղերի առավելագույն չափ, դրանից ավելի չեն ընդունել, որքան էլ ողոքներ եղան: Կային դպրոցներ, որտեղ սահմանված թվով դիմումների ընդունումն ընդամենը 1 ժամում է լրացվել և ավարտվել: Ով շուտ է դիմել, նա է շահել: Արդյունքում դպրոցի կողքի շենքում ապրող երեխան չի հասցրել ընդունվել այդ դպրոց, ստիպված է եղել շատ ավելի հեռու գտնվող դպրոց հաճախել: Իսկ դա 9 տարի շարունակ լրացուցիչ ծախս, հոգս ու լարվածություն է յուրաքանչյուր նման ընտանիքի համար:
Բայց մարդիկ հաշտվեցին, որ իրենց իրավունքները խախտվել են: Պարզ է ու անհերքելի՝ ինչպես էլ գործեն, խախտվում է բոլորի իրավունքները, և՛ այն երեխայի, որն իրեն մոտ գտնվող դպրոց չկարողացավ ընդունվել, և՛ մյուսի , որը նախընտրել է 9 տարի ճանապարհ կտրել, բայց ընդունվել իր բնակության վայրից շատ ավելի հեռու գտնվող դպրոցը, ընդ որում՝ առաջին երեխայի հաշվին:
2-րդ հերթը՝ պատիժ
Ոլորտի փորձագետները համակարծիք են՝ հանրակրթությունն օրենսդրական փոփոխությունների կարիք ունի, պետք է բոլոր դպրոցներն անցնեն մեկ հերթի, ինչը հիմա և առաջիկա մի քանի տարում անհնար է: 2-րդ հերթի դժվարությունները կպատկերացնեն նրանք, ովքեր 2-րդ, 3-րդ և հատկապես 5-րդ դասարանի երեխա ունեն: Տարրական դասարաններում առարկաների թիվը համեմատաբար քիչ է, իսկ 5-րդ դասարանում, երբ հատկապես պատմողական առարկաներն են ավելանում, ոչ միայն երեխան, այլև նրա ընտանիքն է ֆիզիկական ու հոգեկան ամենօրյա կտտանքների ենթարկվում: Դպրոցից տուն են գալիս երեկոյան 7-ին, ու սկսվում է քաոսը: Ուուցիչներին էլ Աստված տվել, չի խնայել՝ էլ կարդալ-պատմել-անգիր, էլ ռեֆերատ ու տետրի ձևավորում, էլ 6-7 վարժություն, էլ լրացուցիչ տեղեկություններ այսինչի ու այնինչի մասին:
2-րդ հերթը պատիժ է նաև ծնողների համար
Ոչ ոք չի բարձրաձայնում, որ երեխան այս ամենի հետևանքով ուղղակի ատում է դպրոցն ու դասը: Խախտվում է նրա քնի, խաղի, հանգստի, արտադպրոցական պարապմունքների հաճախելու իրավունքը: Այդ տարիքում բացահայտվում են երեխայի ունակություններն ու հակումները, որոնք զարգանալու ելք չունեն: Ժամը 7-ին ի՞նչ նկարչական կամ երաժշտական պարապմունք, ի՞նչ շախմատ կամ լող: Ընտանիքներում խառնաշփոթ է ամբողջ օրը, որովհետև ծնողներն առավոտից աշխատանքի են, ժամը 13-ին ո՞վ ճանապարհի երեխային դպրոց:
Եվ 2-րդ հերթով դասի գնացող երեխան ու նրա ընտանիքը փափագում են՝ երբ է տարին գլորվելու, երբ է գալու ամառը: