Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2022 թվականը սկսեցինք նոր թանկացումներով: Նախորդ տարվա ապրանքների շարունակվող գնաճին տարեսկզբից ավելացան նաև ծառայությունների թանկացումները: Այսպես․ հունվարի մեկից ջուրը թանկացավ 20 դրամով` 180 դրամից դառնալով 200 դրամ, իսկ փետրվարից էլ հոսանքը կթանկանա միջինը 4.7 դրամով: Ամսական մինչև 200 կՎՏժ սպառում ունեցող բնակիչները 44.98 դրամի փոխարեն կվճարեն 46.48 դրամ, իսկ 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչները 44.98 դրամի փոխարեն կվճարեն 48.48 դրամ:
Թեև կառավարությունն, ի դեմս էկոնոմիկայի նախարարի, ասում է, որ մարդիկ չնայած գնաճին ավելի լավ են ապրում, քան նախորդ տարիներին, առաջարկում ենք այդ թեզը ստուգել պարզ հաշվարկով: Նախ ներկայացնենք ապրանքների գնաճը, պաշտոնական թվերով, հետո նվազագույն պարենային զամբյուղի արժեքը մեկ անձի դեպքում մեկ ամսվա համար և ցույց տանք տարբերությունը:
Նշենք, որ վիճակագրական կոմիտեն այսօր ներկայացրել է 2021 թվականի դեկտեմբերի գների փոփոխությունը նախորդ դեկտեմբերի համեմատ, բայց քանի որ նոյեմբեր ամիսն առավել ամբողջական է և ըստ ապրանքատեսակների է ներկայացված, մենք կվերցենենք նոյեմբեր ամսվա ցուցանիշները:
Ստորև ներկայացնում ենք ապրանքների գնաճը 2021-ի նոյեմբերի դրությամբ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ
Հաց |
14% |
Մակարոնեղեն |
8.6 % |
Բրինձ |
14.1% |
Թչնամիս |
12.5% |
Միս |
8% |
Ալյուր և այլ ձավարեղեն |
12.9% |
Ձուկ և ծովամթերք |
31.5 % |
Ձու |
26.2% |
Կարագ |
14.4% |
Յուղեր և ճարպեր |
21.1 % |
Կարտոֆիլ |
77.4% |
Շաքար |
20.6% |
Ալկոհոլոային խմիչքներ |
9.3% |
Զովացուցիչ ըմպելիքներ |
6.6% |
Բանջարեղեն |
63.5% |
Մրգեր |
3.3 % |
Կաթ պահածոյացված |
12.7 % |
Պանիր և կաթնաշոռ |
10.6% |
Ինչպես տեսնում է, չկա ապրանքատեսակ, որ գնաճ չի ունեցել։
Հիմա ներկայացնենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021 թվականի տարեսկզբին՝ զուգահեռ նաև նշելով, թե այս տարեսզկբին որքան ավելացում է տեղի ունեցել:
Ներկայացվում է 1 շնչի օրական սպառման նորման և 1ամսվա մեջ այդ նորման ապահովելու համար անհրաժեշտ գումարը:
Մթերքը |
Օրվա անհրաժեշտ նորման |
Մեկ ամսվա արժեքը 2021 |
Մեկ ամսվա արժեքը 2022 |
Հացամթերք |
461.1 գրամ |
8 296.9 դրամ |
9458 դրամ |
Մսամթերք |
48.3 գրամ |
3 253.1 դրամ |
3532 դրամ |
Ձկնամթերք |
2.5 գրամ |
146.4 դրամ |
191 դրամ |
Կաթնամթերք |
|
3 211.5 դրամ |
3620 դրամ
|
Ձու
|
18.6 գրամ |
448.9 դրամ |
570 դրամ |
Յուղ և ճարպ |
30.5 գրամ |
2 408.8 դրամ
|
2920 դրամ |
Միրգ
|
113.9 գրամ |
1 425դամ |
1500 դրամ |
Բանջարեղեն |
203.7գրամ |
5 807.2դրամ
|
9483 դրամ |
Կարտոֆիլ |
145.6 գրամ |
857.9 դրամ |
1530 դրամ |
Շաքար |
24.4 գրամ |
272.4 դրամ |
330 դրամ |
Ոչ ալկոհոլային խմիչքներ |
4.2 գրամ |
69.6 դրամ
|
74.20 դրամ |
Ձավարեղեն (բրինձ) |
50 գրամ |
1300 դրամ |
1470 դրամ |
Այլ սննդամթերք |
35.6 գրամ |
1 574.9 դրամ
|
|
Ինչպես տեսնում ենք`պարենային զամբյուղը նախորդ տարեսկզբին արժեցել է մոտ 27 700 դրամ՝ 1 հոգուն ընկնող հաշվարկով, հիմա այն շուրջ 6900 դրամով ավելին է: Բայց նշենք, որ մենք ներառել ենք սննդի միայն առաջնային ապրանքները․ պարզ է, որ սա խիստ սահմանափակ ցուցակ է և՛ մթերքների քանակով և՛ զանգվածով: Իսկ ամենակարևորն է՝թանկացել են նաև ծառայությունների գները, հագուստի և կոշիկի գները (ըստ պաշտոնական տվյալների՝ 12.1 տոկոս): Եթե, օրինակ, վերցնենք չորս անձից բաղկացած ընտանիքը, ապա նրանց ծախսը միայն պարենային նվազագույն զամբյուղի մասով ավելացել է մոտ 28 հազար դրամով:
Պետք է ավելացնենք նաև, որ եթե նախորդ տարի այդ ընտանիքը սպառում էր մոտ 200 ԿՎտ/ժ հոսանք և վճարում՝ 8990 դրամ, ապա հիմա արդեն կվճարի 9300 դրամ, իսկ եթե սպառում էր մոտ 20 խորանարդ մետր ջուր և վճարում 3600 դրամ, ապա հիմա կվճարի 4000 դրամ:
Կոմունալ ծառայություններից կարելի է ասել չի փոխվել միայն գազի սակագինը, թեև թանկացման մասին պարբերաբար խոսվում է: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը արդեն լրատվամիջոցներին հայտնել է, որ նախադրյալներ կան, որ ապրիլի 1-ից էլ գազը կթանկանա:
Այս պահին այն մեկ խորանարդ մետրի համար կազմում է 139 դրամ: Ստացվում է, եթե ընտանիքը միջինը ամսական սպառի մոտ 100 խորանարդ մետր, ապա կվճարի 13 900 դրամ: Սակայն նկատենք, ձմռան ամիսներին երբ անհրաժեշտություն է լինում ջեռուցման և այլն, ավելի շատ ենք սպառում, թե հոսանքը, թե գազը:
Անշարժ գույքի հարկի դրույքաչափեր ևս այս կառավարությունը փոխեց, ավելացրեց: Հիմա այն հաշվարկվում է ոչ թե անշարժ գույքի կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Ըստ այդմ կտրուկ բարձրացել են Երևանի կետրոնի բնակարանների գույքահարկերը: Եթե օրինակ բնակարանի շուկայական արժեքը մոտավորապես գնահատվում է 50 հազար ԱՄՆ դոլար, ապա այս տարի բնակիչը կվճարի 6000 դրամ, մյուս տարի 7000, հետո`10 հազար և այդպես շարունակ:
Սրանից բացի իհարկե կան նաև այլ կոմունալ վճարումներ, օրինակ աղբահանության գումարը: Յուրաքանչյուր բնակչի համար ամսական այն կազմում է 200 դրամ, ստացվում է` չորս անձից բաղկացած ընտանիքը կվճարի ամսական 800 դրամ, տարեկան՝ 9600:
Եթե ներառենք նաև ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի գումարը, դա էլ մոտավորապես կկազմի 5000 դրամ:
Ի՞նչ ստացանք արդյունքում: Այսպես, չորս անձից բաղկացած ընտանիքը մինիմալ հաշվարկներով սնունդի համար ամիսը պետք է ծախսի շուրջ 138 հազար դրամ, կոմունալ վճարների համար մոտավորապես 34 հազար դրամ, ընդհանուրը` 172 հազար դրամ: Սա միայն մինիմալ կենցաղային պայմանների համար արված հաշվարկ է, բայց դե բացի սնունդից անհրաժեշտ են նաև հագուստ, առողջապահական, տրանսպորտային ծառայություններ, որոնք նույնպես պարտադիր են:
Եթե նորից դիտարկենք մեր բերված չորս անձից բաղկացած միջին ընտանիքը, որի միջին եկամուտը ամիսը կազմում է, ասենք՝ 150 հազար դրամ, ապա միայն սոված չմնալու համար պետք է նաև 20 հազար դրամ պարտք վերցնի, այն պայմանով, որ միևնույնն է, ոչ մի տեղ չի գնա տրանսպորտով, հագուստ ու կոշիկ չի գնի և այլ ծառայություններից ու ապրանքներից չի օգտվի:
Թե ինչքանով են ավելացել մարդկանց եկամուտները, այս իշխանությունների աշխատանքի արդյունքում և թե ինչպես է հաջողվելու հաղթահարել այս գնաճը, կարծում ենք ամեն ընտանիք իր հաշվարկներով շուտով կտեսնի, իսկ մենք ներակայացրեցինք թե ինչ է սպասվում մոտավոր:
Տաթև Միրզոյան