Փոխարժեքներ
03 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
2017 թվականի նոյեմբեր ամսից Ապարան քաղաքին միացան հարակից 20 գյուղերը՝ ձևավորելով Ապարանի միասնական համայնքը։ Քաղաքապետ ընտրվեց Կարեն Եղիազարյանը։ Քաղաքապետ դառնալուց հետո արդեն երրորդ տարին է ՝ Ամանորին Ապարանը շքեղ ու հեքիաթային տեսք է ստանում։ Քաղաք մտնող ճանապարհից սկսվում է ամանորյա շքեղ զարդարանքը՝ մինչև քաղաքից դուրս տանող ճանապարհի ավարտը։ Հրապարակում տեղադրված է տոնածառը, փողոցները զարդարված են ինքնատիպ լուծումներով. գեղեցիկ կամարներ, լուսավոր գնդեր, շքեղ և տարբերվող զարդարանքներ։ Երեկոյան հրապարակում հնչում է տոնական երաժշտություն։ Երեխաները, մեծահասակները մինչև ուշ երեկո գալիս են հրապարակ, ուրախանում, լուսանկարվում։ Գեղեցիկ է զարդարված նաև Ապարանի եկեղեցի տանող ճանապարհը, բակը՝ Սուրբ ծննդյան մոտիվներով։ Տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, քաղաքի հրապարակում տոնական համերգ է տեղի ունենում՝ ավարտվելով հրավառությամբ։ Չենք սխալվի, եթե ասենք, որ Ապարանն իր ամանորյա զարդարանքով, իր ստեղծած հեքիաթով չի զիջում հանրապետության մյուս քաղաքներին, ավելին՝ գերազանցում է նույնիսկ մայրաքաղաքին. դե, ճաշակի հարց է։
Հ.Գ. Իրականությանը պիտի բաց աչքերով նայենք, փաստենք, որ քաղաքում իրավիճակ է փոխվել, քանի որ նախկին քաղաքապետի՝ Գոռ Աբրահամյանի (ներկայումս քաղաքապետի տեղակալն է), պաշտոնավարելու ժամանակահատվածում քաղաքի ամանորյա տեսքը, մեղմ ասած, խղճուկ էր։ Աբրահամյանը քաղաքի խղճուկ զարդարանքը կարող էր բյուջեի սակավությամբ պատճառաբանել, քանի որ այդ ժամանակ Ապարանը միասնական համայնք չէր, բայց բավարար բյուջե ունենալու դեպքում էլ, դժվար է ասել, որ Ապարանը պատշաճ ամանորյա տեսք կունենար։ Արդարության համար էլ նշենք, որ ներկայիս քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում էլ համայնքներում առկա են մի շարք հրատապ խնդիրներ, որոնք մինչ այսօր լուծում չեն ստացել։ Ճիշտ է, այսպիսի շքեղ զարդարանքը ուրախացնում է քաղաքացիներին, բայց ամանորը 12 ամիս չի տևում։
Իշխան Թովմասյան