| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայկական ավանդական Ամանորը՝ Նավասարդը, նշվում էր օգոստոսին, իսկ հունվարի 1-ին նշելու ավանդույթը ձևավորվել է ավելի ուշ՝ 18 դարից։
Ըստ Yerkir.am-ի՝ Ամանորի ամենամենակարևոր բաղադրիչներից մեկը Տարեհացն էր` ալյուրից, ընկույզից, չամիչից պատրաստված հաց, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան մասերի կամ տարվա ամիսների քանակով, իսկ որոշ շրջաններում հացը կտրում էին տնային անասունների գլխաքանակով:
Պատրաստվում էր մեկ այլ թխվածք ևս, որն օգտագործում էին գուշակությունների կամ այլ մոգական ծեսերի ժամանակ: Հայերը խմորից թխում էին աշխատանքային գործիքների տեսքով թխվածքներ, որոնք խորհրդանշում էին ընտանիքի եկամտի աղբյուրը` մատնոց, մուրճ, մկրատ, գութան, խնոցի և այլն, կամ զարդարում էին հասկի, փականի, տոպրակների պատկերներով:
Մարզերի մեծ մասում թխվածք էին պատրաստում մարդու տեսքով, որը կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եթե թխելու ժամանակ չամիչն ուռում էր, դա լավ նշան էր՝ այն խորհրդանշում էր հաջող տարի, եթե չորանում էր` ապա ոչ մի լավ բանի գալիք տարվանից ակնկալել պետք չէ։ 
Այս հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նաև դրանք նվիրում էին տոներին որպես նվեր:
Առանձնակի նշանակություն ուներ ամանորին հավաքած ջրհորի ջուրը, ինչի համար մարդիկ կարող էին մի ամբողջ գիշեր անցկացնել ջրհորի մոտ:
Ամանորյա ծեսեր
Ամանորյա ավանդական ծեսերից մեկն է եղել բոլոր պարտքերից ազատվելը, որպեսզի գալիք տարին հաջող լինի իրենց ու ընտանիքի անդամների համար։
Միևնույն ժամանակ շատ կարևոր էր նաև տան իդեալական մաքրության ապահովումը, որը պահպանվել է նաև մեր օրերում։